00:00:00

Աննան, եթե իրականում ուզենար «բարի ոստիկան» խաղալ, կարող էր սաստել Սիմոնյան Ալենին․ Աշոտյան

20:37, 16 նոյեմբեր 2024 Բլոգ

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

– Ի՞նչ կարծիքի եք Նազենի Հովհաննիսյանի շուրջ ծավալված բուռն հանրային քննարկումների մասին, որոնց միացավ նաև Աննա Հակոբյանը։

Պատասխան– Ցանկացած ոլորտի հանրային գործիչներն էլ պատրաստ են և անցնում հասարակական բուռն քննարկումների, հիվանդագին սևեռումների և ատելության ցեխաջրերի միջով։ Նազենին, որպես ժամանակին ամենապոպուլյար ֆեյսբուքահայաստանցին և առ այսօր մեծ լսարան և հեղինակություն ունեցող գործիչ, հաստատ դրանից զարմագած չէ։ Մանավանդ, որ ի տարբերություն հայկական «բոհեմի», շոու-բիզնեսի, զանազան ժանրերի բազում «աստղերի»՝ ապացուցել և ապացուցում է, որ սրտացավ է, հայրենասեր և խիզախ։

Իսկ այս քննարկումներին  Հակոբյան Աննայի «խառնվելուց» մի հետևություն պիտի անել. ամոթ մեզ, որ մեր դատարկ և անմակարդակ քննարկումներով նման «արբիտրաժի» համար հող էինք ստեղծել։ Պաշտպանե՛ք, հարգե՛ք, հասկացե՛ք իրար, որ կողքից խրատողները թամաշա չանեն։

 

Աննան, եթե իրականում ուզենար «բարի ոստիկան» խաղալ և կանանց դիսկրիմինացիայի հարցերով զբաղվել, կարող էր ճաշերին իր կողքը նստած ՄԻՊ-ին հորդորեր իր գործով զբաղվել, Սիմոնյան Ալենին սաստեր, որ ընդդիմադիր կին պատգամավորների հետ իրեն չափերի մեջ պահեր, կանխեր իր նախկին գործընկեր կին լրագրողների նկատմամբ տարաբնույթ ախռաննիկների և բերետավորների բռնությունները, զոհվածների մայրերի նկատմամբ չբեմադրված հարգանք և երախտագիտություն դրսևորեր։

Իսկ Նազենիին ամուր գրկում եմ և շնորհակալ եմ, այդ թվում՝ իմ շինծու գործով արտահայտված դիրքորոշման համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր