00:00:00

Հեծանիվդ քշի, ախպոր պես, կալոսդ կծակի, փոխել չես կարողանա, իմաց տուր, կարող է Մացոն գա փոխի․ Բարսեղյանը՝ Փաշինյանին

00:08, 16 նոյեմբեր 2024 Բլոգ

Գյումրիի Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը ֆեյսբուքում գրում է․

Սկզբում հեղափոխություն ես անում, ժողովուրդը մանդատը երկու անգամ դնում է բոլոր գրպաններդ, խոստանում ես անցումային արդարադատություն, հետո՝ դատավորների վեթինգ, հետո Մացոյին դատավոր ես թողնում, Մացոյին դատավոր ես թողնում, Ռոբիկին՝ պատգամավոր ես թողնում, հետո թե բա՝ պետական համակարգը դիմադրում է, հետո թե բա՝ ոչ մի ձուկ չի պլստալու, հետո թողնում ես, որ բոլորը պլստան, էն սեւ փողերով բիզնեսներից միլիոններ աշխատեն արդեն քո իշխանության ընթացքում, հետո գնում, կանգնում ես ապօրինի գույքի մեջտեղում ու ՄԻՊ տարեդարձի նշում, հետո թե բա՝ վշտացած եմ, հետո, արդեն վեցուկես տարի հետո, թե բա՝ ջղայնացրիք, բոլ եղավ…, հազար տեղից հազար խորհուրդ են տալիս բայց դու քու կապած աչքերով էշն ես քշում…
Հեծանիվդ քշի, ախպոր պես, կալոսդ կծակի, փոխել չես կարողանա, իմաց տուր, կարող է Մացոն գա փոխի, ապերախտ չէ։
վարաքուր ամենայն հայոց

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր