00:00:00

Գյումրու նախկին քաղաքաապետի որդին կալանավորվել է․ նրան թույլ չեն տվել շփվել անգամ մերձավոր ազգականի հետ․փաստաբան

23:19, 15 նոյեմբեր 2024 Բլոգ

Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու Խաչատուր Բալասանյանի խափանման միջոց տնային կալանքն ու գրավը փոխարինվեց կալանքով.

Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանն այսօր երեկոյան կալանավորվել է։

Խաչատուր Բալասանյանի փաստաբան Տիգրան Գրիգորյանը հայտարարություն է տարածել«Այսօր երեկոյան Հակակոռուպցիոն վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Ամիրյանի անհիմն որոշմամբ` պաշտպանյալիս` Խաչատուր Բալասանյանի խափանման միջոց տնային կալանքն ու գրավը փոխարինվեցին կալանքով։

Ընդ որում, դատավորն իր որոշմամբ շատ ավելի հեռուն է գնացել` պաշտպանյալիս զրկելով անգամ մերձավոր ազգականների հետ շփման իրավունքից` բացառությամբ կնոջ և զավակի, այն դեպքում, երբ նախաքննական մարմինն անգամ նման պահանջ ներկայացրած չի եղել»։

Խաչատուր Բալասանյանը հոկտեմբերի 11-ին ձերբակալվել էր  Զվարթնոց օդանավակայանում, երբ պատրաստվում էր մեկնել ԱՄՆ՝ հոր մոտ։ Նրա նկատմամբ  Հակակոռուպցիոն դատարանը կիրառել էր համակցված խափանման միջոց` գրավ և տնային կալանք։

Խաչատուր Բալասանյանը քրեական հետապնդման է ենթարկվում  Գյումրու Սև բերդ պատմական շենքի հարակից հողակտորների ապօրինի օտարման քրգործով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր