00:00:00

Իշխանությունը խոցելի է դարձրել և´ բանակը, և´ պետական անվտանգությունն ապահովող մյուս ինստիտուտները․ Աբրահամյան

20:59, 15 նոյեմբեր 2024 Բլոգ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․

«Մարտական խնդիրների կատարման ուղղությամբ կամավորական խմբերի մասնակցությունը իշխանությունը կապում է պետական ինստիտուտների ոչ լիարժեքության հետ:

Իշխանությունը նախ սրանով արձանագրում է, որ պետության ղեկին գտնվելու այս 6-7 տարիներին պետական ինստիտուտների գործունեությունը խափանել է՝ դա մեղմ ձևակերպելով որպես ոչ լիարժեք:

Երկրորդը՝ Փաշինյանի մատնանշած ոչ լիարժեք ինստիտուտը` բանակը, ըստ իշխանության, իր գործառույթը չի կատարում և ստիպված ներգրավում են Երկրապահ կամավորականների միությանը, որի ղեկավարն, ի դեպ, օրեր առաջ հայտարարում էր՝ ադրբեջանցիներին դիմադրելու հնարավորություն չկա:

Երրորդը՝ ես կարծում եմ, որ խնդիրը ոչ թե բանակի` որպես ինստիտուտի ոչ լիարժեք լինելն է, ինչպես իշխանության առաջնորդն է պնդում, այլ այն, որ կառավարությունը տապալել է պաշտպանության և անվտանգության ուղղությամբ իր ծրագիրը, ինչը ռեսուրսների վատնման տեսանկյունից խոցելի է դարձրել և´ բանակը, և´ պետական անվտանգությունն ապահովող մյուս ինստիտուտները»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր