00:00:00

Վահե Ղազարյանը քննարկել է ոստիկանությունում կադրային քաղաքականությունը, պարգևատրումներ արել

20:05, 15 նոյեմբեր 2024 Հասարակություն

Նոյեմբերի 15-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, կազմավորման օրվա կապակցությամբ, հանդիպում է ունեցել Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողների հետ։
 
Շնորհավորելով անձնակազմին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել նախարարության ենթակա ծառայություններում կարգապահության, օրինականության ապահովման և ներքին վերահսկողության գործում ստորաբաժանման աշխատանքը։
 
ՆԳ նախարարն անդրադարձել է նաև առկա թերություններին ու բացթողումներին, ընդգծել կառույցի առջև դրված խնդիրներն ու առաջիկա անելիքները։
 
Քննարկվել են կադրային քաղաքականության, ծառայողների ատեստացիայի և այլ հարցեր։
Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը ներկայացրել է 2024 թվականի ընթացքում ստորաբաժանման կատարած աշխատանքը։
 
Ավարտին տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր