00:00:00

Պատերազմի վտանգի մեջ գտնվող և օկուպացված տարածքներով երկրի կառավարիչն ասում է « ...հեծանիվ եմ քշում, որ դուք էլ քշեք. Արտակ Զաքարյան

19:21, 14 նոյեմբեր 2024 Բլոգ

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․

Պատերազմի վտանգի մեջ գտնվող և օկուպացված տարածքներով երկրի կառավարիչն ասում է « ...հեծանիվ եմ քշում, որ դուք էլ քշեք»:
Այսինքն, որ երկիրը նման կառավարիչ չունենար՝ խեղճ ժողովուրդը հեծանիվ քշել չէր իմանալու՞, թե հեծանիվով դասի կամ գործի գնալը չէր ֆայմելու:
Հերիք չի՞ ձեռք առնեք ժողովրդին:
Բա, որ մարդկանց հեծանիվ քշելն ուզում եք սովորեցնել, սովորեցրեք նաև պադավատներով փափուկ երթևեկելը, պետական առանձնատներում ապրելը, ախռանա պահելը, վարչապետի ինքնաթիռով թռչելը, արտասահմանյան գործուղումների գնալը և այլն:
Նոր Նորքի ցանկացած բնակիչ, եթե կարողանա մեկ անգամ հեծանիվով գա ԵՊՀ դասի ու հետ գնա տուն՝ տեղում կդառնա հեծանվավազքի աշխարհի բազմակի չեմպիոն (եթե կենդանի մնա իհարկե):
Ամոթ է, ԱԺ ամբիոնը դարձրել եք անլրջության աղբյուր...

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր