00:00:00

Գյումրու համայնքապետարանի, ենթակա կազմակերպությունների աշխատակիցների աշխատավարձների բաշխման հարցը կարգավորված է և ամենայն հավանականությամբ վաղը աշխատավարձները կփոխանցվեն․ Սարուխանյան

18:25, 13 նոյեմբեր 2024 Բլոգ

ԱԺ պատգամավոր կարեն Սարուխանանը ֆեյսբուքում գրում է․

Սիրելի՜ գյումրեցիներ,
Գյումրու համայնքապետարանի և ենթակա կազմակերպությունների սիրելի՜ աշխատակիցներ,
Ինչպես տեղյակ եք, Գյումրու համայնքի ղեկավարի, համայնքի ղեկավարի տեղակալի, «Բալասանյան դաշինք»-ի ավագանու անդամների հրաժարականներից հետո Գյումրիում առաջացավ կառավարման ճգնաժամ։ Բազմաթիվ գյումրեցիներ այս ընթացքում դիմում էին ինձ` աշխատավարձների ուշացման հարցով։ Որպես ԱԺ պատգամավոր` տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ֆինանսների նախարարության և Գյումրու համայնքապետարանի համապատասխան բաժինների աշխատակիցների հետ աշխատանքներ կատարելով, կարող եմ վստահաբար ասել, Գյումրու համայնքապետարանի, ենթակա կազմակերպությունների աշխատակիցների աշխատավարձների բաշխման հարցը կարգավորված է և ամենայն հավանականությամբ վաղը աշխատավարձները կփոխանցվեն ։
Սիրելի ՜ գյումրեցիներ,
ինչպես տեղեկացրեց ՀՀ ԱԺ ամբիոնից Վարչապետ Նիկոլ Փաշինյանը,
չնայած ստեղծված կառավարման ճգնաժանին, Գյումրին կունենա գլխավոր տոնածառ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր