00:00:00

Ալիևի էթնիկ զտումները կոծկող Միշելը գալիս է Բաքու և մաքրում Ադրբեջանի հանցագործությունները. Մարուքյան

23:17, 11 նոյեմբեր 2024 Բլոգ

 

 

ԼՀԿ նախագահ, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը արձագանքել է ԵԽ նախագահ Շառլ Միշելի՝ Բաքվում արած հայտարարությանը։
 
Մարուքյանն իր թվիթերյան էջում, մասնավորապես, գրել է. «Ալիևը Բաքվում ընդունել է եղբորը՝ Շառլ Միշելին, որը կոծկեց Լեռնային Ղարաբաղում Ալիևի կողմից իրականացված էթնիկ զտումներն ու պատերազմական հանցագործությունները։ COP-29-ը բոյկոտում են առաջատար երկրները՝ չներկայանալով Բաքվում նախագահների մակարդակով, մինչդեռ Շառլ Միշելը գալիս է Բաքու և իր ներկայությամբ մաքրում Ադրբեջանի կատարած հանցագործությունները: 

Վստահ եմ՝ կգա օրը, և նրանք, որ ներգրավված են հայերի դեմ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մեջ և աջակցել են Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումներին, կենթարկվեն պատասխանատվության»։ 

Հիշեցնենք՝ Միշելն ասել է, թե «ԵՄ-ն նախկինի պես պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության հասնելու համար»: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր