ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել․ «Գնահատման և թեստավորման կենտրոնի հոսանքազրկման պատճառով առաջացել է տեխնիկական խնդիր, որի հետևանքով կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչները չեն կարողացել ներկայացնել ատեստավորման արդյունքների բողոքարկման դիմում:
Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ատեստավորման արդյունքների բողոքարկման ժամկետը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 11-ը՝ ժամը 24:00»: