00:00:00

Ով ջան ջիգյար է անում մեր դեմ պատերազմ անողների հետ ու դրա անունը դնում «խաղաղության օրակարգ» պետք է կանգնի արդար դատավարության առաջ ու պատասխան տա ամեն արածի համար. Հայրապետյան

21:35, 09 նոյեմբեր 2024 Բլոգ

Նոյեմբերի 9-ի հետ կապված ես շատ ասելիք չունեմ։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը.

«Մի բան գիտեմ՝ պետք է գա օր, որ այն ժամանակվա ու այսօրվա ղեկավարը, ով հայտարարեց՝ այսքան զոհ չունենայինք, նույն արդյունքը կլիներ, ով ասեց, որ պատերազմը, եթե դադարեցներ, իրեն դավաճան կկոչեին, ով ուրացավ սեփական ժողովրդի կռիվը ու համոզեց հանրության մի մասին, որ դա է ճշմարիտ ուղին, իսկ հիմա էլ ջան ջիգյար է անում մեր դեմ պատերազմ անողների հետ, կատարում նրանց պահանջները ու դրա անունը դնում «խաղաղության օրակարգ»՝ կանգնի արդար դատավարության առաջ ու պատասխան տա ամեն բառի ու ամեն արածի համար։

Պետք է գա օր, երբ այս արժեզրկման ու անտրամաբանության ժամանակը հաղթահարած կլինենք, օր, երբ որպես պետություն ու հանրություն արժանի կլինենք այն բացառիկ մարդկանց անձնազոհությանն ու կռվին, ում համար պետությունը, հայրենիքը, ազգային արժանապատվությունը սեփական կյանքից թանկ արժեքներ էին․․․»

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր