Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավերով` ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է Գերագույն հոգևոր խորհրդի նոյեմբերի 6-ի ժողովին:
Թաթոյանը ժողովին ներկայացրել է զեկույց Հայաստանում իրավական անվտանգության խնդիրների վերաբերյալ:
«Մասնավորապես, անդրադարձել եմ, այսպես կոչված, Սահմանազատման կանոնակարգին, ՀՀ սահմանադրական դատարանի սեպտեմբերի 26-ի որոշման խիստ մտահոգիչ դիրքորոշումներին` կապված Հայաստանի անկախության հռչակագրի նշանակության, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում Հայաստանի իրավական պարտավորությունների վտանգավոր ստորաբերման, ՀՀ պետական սահմանների անվտանգության հետ և այլն»,- նշել է նախկին ՄԻՊ-ը: