Մեր առավելագույնը 100 դրամ նախաձեռնության շրջանակներում այսօր հավաքել ենք 3871 ստորագրություն, ընդհանուր 2 օրվա ընթացքում արդեն՝ 6895 ստորագրություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որը ստորագահավաք է կազմակերպել տրանսպորտի թանկացման դեմ:
«Ժողովուրդ ջան, ձեր շնորհիվ թափ ենք հավաքում։ Մեր առավելագույնը 100դրամ նախաձեռնության շրջանակներում այսօր հավաքել ենք 3871 ստորագրություն, ընդհանուր 2 օրվա ընթացքում արդեն՝ 6895 ստորագրություն։
Շեշտում եմ, դեռ Կենտրոնից դուրս չենք եկել
Վաղը շարունակում ենք։
Միացեք մեզ, որպեսզի տրանսպորտը չթանկանա եւ 100 դրամ վճարելու հնարավորություն ունենանք։ Հարցերի համար զանգեք 094 19 99 55 համարով»,- գրել է նա։