Նամակներ եմ գրել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններին՝ մեկ անգամ ևս հիշեցնելով Բաքվի բանտերում առնվազն 23 մեր հայրենակիցների առկայության մասին, գրել է «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր Մանե Թանդիլյանը:
«Մինչ աշխարհը հավաքվում է գլոբալ հրատապ մարտահրավերներին դիմակայելու համար, Ադրբեջանը շարունակում է անտեսել մարդու հիմնարար իրավունքները և մարդասիրական սկզբունքները:
Հորդորել եմ դեսպաններին՝ իրենց երկրների կողմից գործադրել դիվանագիտական ազդեցությունը՝ այս անարդարացիորեն կալանավորված մարդկանց անհապաղ և անվերապահ ազատ արձակման համար»,- գրել է Թանդիլյանը։