00:00:00

Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք էր առաջարկել, քաղաքացին ձերբակալվել է

11:22, 04 նոյեմբեր 2024 Իրավական

ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է․

 

«Արագածոտնի մարզի պարեկները նոյեմբերի 1-ի ժամը 19-ին Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Օհանավան բնակավայրի վարչական տարածքում, սահմանված արագության գերազանցման համար կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մեքենան: Վարորդը իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին առաջարկել է 5000 դրամ կաշառք:

 

Լոռու մարզի Գեղասար գյուղի բնակիչ 51-ամյա վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է Աշտարակի բաժին:

 

Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկելու հաջորդ դեպքն արձանագրվել է նոյեմբերի 2-ին:

 

Գեղարքունիքի մարզի պարեկները ժամը 17.30-ին ամրագոտի չամրակապելու համար Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 58-րդ կմ-ին կանգնեցրել են «Նիսան» մակնիշի մեքենան: Ստուգման ընթացքում պարզվել է, որ վարորդը մեքենան վարել է առանց վարորդական իրավունքի վկայականի: Իրավախախտումները չարձանագրելու համար նա պարեկներին առաջարկել է 10000 դրամ կաշառք:

Երևանի բնակիչ 37-ամյա վարորդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:

 

Հաջորդ դեպքն արձանագրել են Երևան քաղաքի պարեկները:

Նոյեմբերի 3-ի ժամը 22.30-ին Նուբարաշեն-Մասիս ճանապարհին ծառայություն իրականացնելիս պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան: Ակնհայտ նկատելի է եղել վարորդի ոչ սթափ լինելը: Սթափության թեստ հանձնելուց հետո պարզվել է, որ վարորդն իսկապես ալկոհոլի ազդեցության տակ է: Արձանագրություն չկազմելու համար Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի բնակիչ 55-ամյա վարորդն պարեկներին առաջարկել է 10000 դրամ կաշառք:

 

Նա ձերբակալվել և տեղափոխվել է Նուբարաշենի բաժանմունք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր