Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն այցելել է «Երևան ավտոբու» ՓԲԸ, ծանոթացել է իրավիճակին։
«Երևանի քաղաքային իշխանության կողմից հրապարակած թվերը ցույց են տալիս որ ջանքերը որ ներդրել են օրական շուրջ 30 մլն դրամի ստվերը վերացնելու համար տվեց միայն 1 մլն դրամի տարբերություն նախորդ օրվա ուղևորափոխադրումների համեմատ, մինչդեռ, Սուրեն Գրիգորյանն հայտարարում էր շուրջ 500 000 ուղևորափոխադրումների մասին։
Ստեղծված խայտառակ անհարմավետությունը մեր բոլորի համար, որ պետք է ունենաս 100 դրամ, իսկ 100 դրամը դարձել է դեֆիցիտ կամ տարեց մարդիկ պետք է ունենան Թել-Սելի դրամապանակ, սմարթֆոն, արդյունքը եղավ ինչ...
Տղերք, դուք լուրջ եք ասում, որ այս տարբերակով ստվերը վերացրեցի՞ք։ Ես ավելի քան վստահ եմ, որ հաջորդ շաբաթ 100 դրամների կրիզիս է լինելու»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Մանուկյանը։