Ոստիկանությունից հայտնում են՝ Եղեգնաձորի Մաշտոցի փողոցի տներից մեկի բնակիչը հայտնել է, որ մուտքի դռան փականը կոտրել, մտել են Երևանյան խճուղում գտնվող իր ավտոտեխսպասարկման կետ և կատարել գողություն: Պարզվել է, որ մետաղյա պահարանից գողացել էին 250 հազար դրամ, իսկ սրահից՝ ավտոմեքենա վերանորոգելու համար նախատեսված բանալիների հավաքածու, ինչպես նաև կոտրել էին մուտքի մոտ տեղադրված սրճեփ սարքը և գողացել մանրադրամները: Տուժողին պատճառվել է մոտ 940 հազար դրամի վնաս:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են Վերնաշեն գյուղի բնակիչ՝ 30-ամյա և Երևանի բնակիչ 40-ամյա երկու տղամարդիկ:
Նրանք հրավիրվել են Եղեգնաձորի բաժին, որտեղ խոստովանել են, որ գողությունը կատարել են իրենք: Նաև պարտավորվել են վերադարձնել գողոնը:
Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական վարչություն: Նախաքննությունը շարունակվում է