00:00:00

Եթե սիրում ես քո հայրենիքն ու ընտանիքը, ավելի հեշտ է անցնում ծառայությունը. անձնակազմին վերաբերվում եմ ինչպես մայրը՝ տղաներին. դիրքի կին հրամանատարը

15:22, 30 հոկտեմբեր 2024 Հասարակություն

Սերժանտ Նաիրա Մովսիսյանն արդեն մի քանի տարի է, ինչ մարտական հերթապահության մեջ է ընդգրկված։

«Ինձ համար մեծ պատիվ է ծառայել Զինված ուժերում։ Կին, թե տղամարդ՝ կապ չունի, եթե մենք բարձրացել ենք դիրքեր ու բոլորս նույն համազգեստն ենք հագնում, ուրեմն՝ պետք է կատարենք մեր խնդիրը»,- նշում է Մովսիսյանը։

Նաիրայի հայրիկն էլ է սպա եղել, միշտ երազել է՝ ինքն էլ զինվորական դառնա։

«Եթե ունես ցանկություն, եթե սիրում ես քո հայրենիքն ու ընտանքիը, ավելի հեշտ է անցնում ծառայությունը։ Անձնակազմին վերաբերվում եմ ինչպես մայրը՝ տղաներին, քանի որ ես էլ տղա ունեմ, ինձ ավելի հեշտ է այդպես՝ շատ բաներ ո՞նց է մայրը հարթում, ո՞նց է այնպես անում, որ ոչ մեկ ոչ մեկի հետ խնդիր չունենա»,- ասում է սերժանտ Մովսիսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր