Ս․թ․ նոյեմբերի 10-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցի Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Այդ մասին հայտնում են ՀԱՍԵ Արցախի թեմից․
⠀
«Պատարագի ավարտին կկատարվի աղոթք գերիների վերադարձի համար։
⠀
Պատարագի սկիզբ՝ ժամը 11։00։
⠀
Սիրով հրավիրում ենք բարեպաշտ մեր ժողովրդին իրենց մասնակցությունը բերելու Սուրբ և Անմահ Պատարագին, ինչպես նաև միասնաբար աղոթելու գերյալ մեր հայրենակիցների վերադարձի համար»,- նշվում է Արցախի թեմի տարածած հաղորդագրության մեջ։