00:00:00

Փաշինյանն ու Ալիևը արտգործնախարարներին հանձնարարել են շարունակել «Խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցությունները՝ սեղմ ժամկետում այն վերջնականացնելու և կնքելու նպատակով

17:38, 24 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել Կազանում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ․

«2024 թվականի հոկտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում՝ BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

Կողմերը քննարկել են երկկողմ խաղաղության օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր՝ ներառյալ խաղաղության պայմանագիրը, սահմանների սահմանազատումը, սահմանագծումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Արտգործնախարարներին հանձնարարվել է շարունակել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետում այն վերջնականացնելու և կնքելու նպատակով»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր