Փաշինյանի և Ալիևի հանդիպումն ավարտվել է։ Նշվում է, որ այն տևել է մեկ ժամ։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ավելի վաղ ՀՀ կառավարությունից տեղեկացրել էին, որ Կազանում՝ BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում մեկնարկել էր վարչապետ Փաշինյանի հանդիպումն Իլհամ Ալիեւի հետ։