00:00:00

Ես չեմ ասել, որ Կադաստրի թուղթը ոչ մի բան չի նշանակում. Փաշինյան

22:56, 23 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

 

Ես ողջունում եմ Ձեր անկեղծությունը, որ այսօր հայտարարեցիք, որ Կադաստրի կողմից վկայական ունենալը դեռեւս որեւէ բան չի նշանակում, եւ դա չի նշանակում, որ դա Հայաստան է: Այս մասին այսօր ԱԺ-ում  կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Ես ուզում եմ, որ դա լսեն ՀՀ բոլոր քաղաքացիները, որ երբ հերթը հասնի իրենց տանը եւ ինքը ցույց տա իր տան կադաստրի վկայականը, դուք նույն սառնասիրտ դեմքով ասելու եք՝ բայց դա որեւէ հիմք չէ»,-ասաց նա:

Խոսելով սահմանազատման մասին, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Կարո՞ղ եք սկզբից ամբողջ սահմանագծով անեք սահմանազատումը, հետո նոր գետնի վրա զորքերը հետ քաշեք: Սա կբխի մեր շահերից: կարա՞ք անեք՝ այո, կանե՞ք՝ ոչ, որովհետեւ ամբողջ գործընթացն իրականացնում եք Ադրբեջանի պահանջներով:

Հիմա կարո՞ղ եք ասել՝ ե՞րբ է Ադրբեջանը զորքերը դուրս քաշելու օկուպացված տարածքներից, թիվ ասեք»:

Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես չեմ ասել, որ Կադաստրի թուղթը ոչ մի բան չի նշանակում: Ես ասել եմ, որ կան դեպքեր, եւ դրանք կոնկրետ են, երբ, օրինակ, Կադաստրի թուղթ է ի հայտ գալիս խարդախության, ապօրինի գործարքի արդյունքում: Այդպիսի տասնյակ դեպքեր են տեղի ունենում:

Կանոնակարգում սահմանվել է բազային սկզբունքը՝ Ալմաթիի հռչակագիրը, որ իր ընդունման պահին գոյություն ունեցող սահմաններն են ճանաչվում: Երրորդը, ես ասում եմ, որ մենք քարտեզների եւ սահմանազատման գործընթացի վերաբերյալ ինստիտուցիոնալ հիշողություն եւ կառույցներ նոր ենք ձեւավորում: Շատ տերմիններ կան, որոնց հետ մենք առնչվում ենք քաղաքական հայտարարությունների իրագործման հետեւից գնալով:

Ինչ վերաբերում է հատվածական սահմանազատմանը, նախ արձանագրենք, որ կանոնակարգում արձանագրված են հնարավորություններ, թե դրանցից որը կօգտագործվի, հանձնաժողովների կոնսենսուսի խնդիր է: Բա եթե դուք հատվածականին դեմ եք, դուք ասում եք՝ եկեք հատվածական իրականացնենք այս հատվածում, այս հատվածում: Կանոնակարգը տեսականորեն հնարավոր է դարձնում, որ սահմանազատումն սկսենք օրինակ, Ջերմուկի հատվածից: Դուք չեք կողմնորոշվում՝ հատվածական անենք, թե՞ ոչ հատվածական»,-ասաց Փաշինյանը:

Քրիստինե Վարդանյանն արձագանքեց. «Ես ասում եմ տրիվիալ բան, գծեք մի հատ գիծ եւ զորքերը հետ մի քաշեք, մինչեւ ամբողջ գիծը չունենանք: Սուտ եք ասում, երբ ասում եք, որ դուք ամրագրել եք որպես սահմանազատման հիմք Ալմաթիի հռչակագիրը: Դուք միշտ տեղ եք թողնում ադրբեջանական պահանջների համար»:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ցանկացած տեղում, որտեղ կտեսնեն հնարավորություն ֆիքսել դե յուրե ՀՀ սահմանը, իրենք այդ տեղում պետք է ֆիքսեն, որովհետեւ դա այդքանով ավելացնում է Հայաստանի անվտանգության երաշխիքը:

«Ձեզ պետք է սահմանազատման գործընթացը դնել մի տրամաբանության մեջ, որ դա առաջ չգնա: Մեզ պետք է դնել այնպիսի տրամաբանության մեջ, որ այն անխուսափելիորեն գնա առաջ: իսկ գործընթացն առաջ գնալով հասնելու է բոլոր տեղերին: Ձեր բոլոր հարցերի հիմնական իմաստը սադրանքն է»,-ասաց ՀՀ վարչապետը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր