00:00:00

Ինչո՞ւ Հայաստանը չի միացել ԱՊՀ ԱԳ նախարարների երկու հայտարարություններին

19:57, 23 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

Երկու փաստաթուղթն էլ ընդունվել է ԱՊՀ ԱԳ նախարարական ձևաչափում, Հայաստանը դրանց չի միացել»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Մոսկվայում ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում ընդունված երկու հայտարարություններին Հայաստանի ստորագրության բացակայությանը։

 

«Չեմ ուզում շատ բացել քննարկումները, բանակցությունները, քանի որ դրանք փակ դռների հետևում են եղել և որոշ խորհրդապահական տարրեր են պարունակում: Ասեմ միայն այն, որ մենք առաջարկել ենք ձևակերպումներ, որոնք տեղ չեն գտել հայտարարություններում, և հակառակը՝ հայտարարություններում եղել են ձևակերպումներ, որոնք մեզ համար ընդունելի չեն եղել: Եվ քննարկումների վերջնարդյունքում մենք որոշել ենք դրանց չմիանալ»,- այս առնչությամբ ասաց Միրզոյանը։

 

Հիշեցնենք, որ Մոսկվայում ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում Հայաստանը չէր միացել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների կիրառման անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարություններին:

 

ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարները մոսկովյան նիստում ընդունած համատեղ հայտարարությամբ դատապարտել էին միակողմանի պատժամիջոցները և հորդորել զերծ մնալ նման քայլերից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր