00:00:00

Ձեռքի տակ եղած քարտեզներով ապագայում պետք է պարզեն՝ համընկնո՞ւմ են սահմանազատման մասին ընկալումները

23:52, 21 հոկտեմբեր 2024 Բլոգ

ՀՀ ԱԺ արտաքինն հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվեց հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը: Սահմանադրագետ Գոհար Մելոյանի անդրադարձը․
 
«(Քննարկման բովանդակությանն անդրադարձս կներկայացնեմ առանձին մասերով։)։
Արդյունքում՝ ըստ զեկուցող փոխվարչապետ Մ. Գրիրգորյանի պարզվեց, որ միասնական ու վերջնական քարտեզ, որի հիման վրա իրականցվել կամ իրականացվելու է սահմանազատումը առկա ՉԷ:
 
Առկա են բանակցողների ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐ ձեռքի տակ առկա քարտեզների վերաբերյալ, որոնք ապագայում դեռ նոր պետք է ՀԱՄԱԴՐՎԵՆ ու պարզվի արդյո՞ք համընկնում են այդ ընկալումները:
Արձանագրենք, որ չհամադրված ու չհամաձայնեցված քարտեզների պայմաններում Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի են ունեցել սահմանազատումներ:
 
Միեւնույն ժամանակ, չմոռանանք Սահմանադրության 205-րդ հոդվածը, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեի միջոցով»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր