00:00:00

«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթը կանցկացվի Հայաստանում

19:48, 21 հոկտեմբեր 2024 Հասարակություն

2026 թվականին «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթը տեղի կունենա Հայաստանում։ Դասական երաժշտության մրցույթը նախատեսված է 12-ից 21 տարեկան պատանիների համար:

Հայաստանն այս մրցույթում առաջին անգամ ներկայացրել է քանոնահար Նարեկ Կազազյանը 2012 թվականին։ Հաջորդ մասնակցությունն ունեցել ենք 12 տարի անց՝ 2024 թվականին. Հայաստանը ներկայացրել է հոբոյահար Հայկ Հեքեքյանը։  «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթն անցկացվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ՝ սկսած 1982 թվականից։ 2026 թվականին Հայաստանը կլինի մրցույթի հյուրընկալող երկիրը։

«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլը տաղանդի և ստեղծարարության հրաշալի հարթակ է, որը երաժշտության միջոցով միավորում է մարդկանց,- ասում է Եվրոպական հեռարձակողների միության մեդիայի տնօրեն և գլխավոր տնօրենի տեղակալ Ժան Ֆիլիպ դե Տենդերը:- Մենք ուրախ ենք, որ Հայաստանը 2026 թվականի հյուրընկալող երկիրն է և անհամբեր սպասում ենք այս հիանալի միջոցառման շրջանակում մեր համատեղ աշխատանքին»:

Միջոցառման հետ կապված այլ մանրամասները կհրապարակվեն մրցույթին ընդառաջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր