00:00:00

Փողերի լվացման, պետմիջոցների հափշտակության մեջ մեղադրվող ՊՊԳՎ նախկին պետը հրավիրվել է դատախազություն

16:57, 12 հոկտեմբեր 2024 Իրավական

ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ նախկին պետ Վարդան Մինասյանին ու ընտանիքի անդամներին հոկտեմբերի 17-ին հրավիրել են ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։

Դատախազություն են հրավիրվել Մինասյանի որդին՝ Նարեկ Մինասյանը, դուստրը՝ Նարե Մինասյանը, Գայանե Մարդյանը, Կարինե Սարոյանը, Համբարձում Փխրիկյանը։

Դատախազությունից հայտնում են, որ նրանց գույքի նկատմամբ իրականացրել է ուսումնասիրություն և այժմ հրավիրում է գործի նյութերին ծանոթանալու:

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ Ոստիկանության ՊՊԳՎ նախկին պետ Վարդան Մինասյանին մեղադրանք է ներկայացվել 1.5 միլիարդ դրամի փողերի լվացման և շուրջ 14 միլիոն դրամի պետական միջոցների հափշտակության համար. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել էր:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) պետի պաշտոնը զբաղեցրած Վարդան Մինասյանի կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 1.5 մլրդ դրամի գույքի օրինականացման (փողերի լվացում) կոռուպցիոն սխեմա, ինչպես նաև շուրջ 50 միլիոն ՀՀ դրամի պետական միջոցների յուրացման կազմակերպման դեպք, որում ներգրավված են եղել նաև ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր