00:00:00

Գորիսում գիշերով ապօրինի ծառահատում են կատարել

23:08, 11 հոկտեմբեր 2024 Իրավական

Ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները հոկտեմբերի 9-ի գիշերային շրջագայության ընթացքում ժամը 23.30-ին Հալիձոր գյուղի վարչական տարածքում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել են «ՍԱԶ 3507» մակնիշի մեքենան: Թափքում առկա մոտ 4 խմ բոխի տեսակի փայտանյութի վերաբերյալ Շինուհայր գյուղի բնակիչ վարորդը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ ծառերն ապօրինի հատել է Վերին Խոտանան գյուղի հարակից անտառից:

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Գորիսի քննչական բաժին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր