00:00:00

ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանի խափանման միջոց կալանքը փոխվեց տնային կալանքի

17:11, 11 հոկտեմբեր 2024 Իրավական

ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանի խափանման միջոցը փոխվել է: Դատավորը խափանման միջոց կալանքը փոխեց տնային կալանքով և սահմանեց 2 մլն դրամ գրավ:

 

Նշենք, որ սեպտեմբերի 12-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Արսեն Նիկողոսյանի, մերժել էր Վարդանյանին մեկամսյա կալանքի տակ պահելու որոշման դեմ փաստաբանի ներկայացված հատուկ վերանայման բողոքը։

Հիշեցնենք, որ Վարդանյանը մեղադրվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին նյութապես շահագրգռելու մեջ։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ակցիայի մասնակիցներին գումար տալու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր