00:00:00

Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած Առստամյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

21:08, 10 հոկտեմբեր 2024 Իրավական

Վարչապետ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած 71-ամյա Ալբերտ Առստամյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Այդ մասին հայտնում է փաստաբան ռոման Երիցյանը․

«Առաջին դատական նիստը նշանակված է սույն թվականի հոկտեմբերի 31-ին՝ ժամը 12:00-ին Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրում, դատավորը՝ Արման Հովհաննիսյան, դատական նիստերը՝ դռնբաց։ 

Ա․Առստամյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ, նրա նկատմամբ ընտրված է բացակայելու արգելք խափանման միջոցը»,- մանրամասնել է փաստաբանը։ 

Հիշեցնենք՝ օգոստոսի 23-ի երեկոյան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2/2 հասցե էր գնացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր հորաքրոջն ու դստերը տեսակցության: Հանդիպումը ավարտելուց հետո, երբ շենքից դուրս էր եկել, դիմացի շենքի 9-րդ հարկից խնձոր էին նետել Փաշինյանի ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանն ու վերջինիս պահակախումբը ենթադրել են, որ իրենց ուղղությամբ նռնակ է նետվել և անմիջապես պառկել են գետնին։ Արդյունքում, գործի են անցել իրավապահները Ռուբինյանց 2/2 շենքում, և սկսվել է խուզարկություն։

Խուզարկության արդյունքում խնձորը նետելու կասկածանքով ձերբակալվել է 71-ամյա արցախցի Ալբերտ Առստամյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր