00:00:00

Տղաներիցս մեկի դասարանցիները կարծել են՝ ահաբեկիչներ են մտել դպրոց. Մելիքյանը՝ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի ունեցածի մասին

15:04, 10 հոկտեմբեր 2024 Իրավական

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Իմ տղաները նույնպես սովորում են թիվ 20 դպրոցում։ Իրավապահների ցուցադրական «նիկոլիզմի» պատճառով բոլոր երեխաները ահավոր վախեցել են։ Տղաներիցս մեկի դասարանցիները կարծել են՝ ահաբեկիչներ են մտել դպրոց։ Էրեխեքը խուճապի մեջ սկսել են փախնել-պաղկվել։ Մի խոսքով՝ «կաշմառ»:

 

Կարճ ասած, նման խայտառակ օպերացիա հրահանգավորողը պետք է պատժվի։ Թե չէ՝ էլի՛ են անելու։ Ձե՛ր երեխաների դպրոցներում են անելու, ձե՛ր էրեխեքին են լեղապատառ անելու։

 

Հ․Գ. Բուն «հանցանքի» մանրամասներին տեղյակ չեմ, բայց դրանք բնավ էական չեն։ Ամեն ինչին ձև կա»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր