00:00:00

ԱՊՀ գագաթնաժողովում նեղ կազմով քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտափույթ խաղաղ կարգավորումը. Լեբեդև

20:43, 08 հոկտեմբեր 2024 Արտաքին քաղաքականություն

ԱՊՀ գագաթնաժողովում նեղ կազմով քննարկվել է Հարավային Կովկասում Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտափույթ խաղաղ կարգավորումը։ Ըստ БЕЛТА-ի՝ դրա մասին լրագրողներին ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

Պետությունների ղեկավարներն ակնկալում են, որ կարգավորման գործընթացը մոտ ապագայում կավարտվի։

Լրագրողները Սերգեյ Լեբեդևից հետաքրքրվել են, թե Հայաստանի կողմից փաստաթղթերը ստորագրելիս վերապահումներ եղե՞լ են արդյոք։

«Որքան ինձ հայտնի է, գրեթե բոլոր փաստաթղթերը, որոնք առաջարկվել են ստորագրել պետությունների ղեկավարների խորհրդի նիստում, հավանության են արժանացել հայկական կողմից։ Ավելին, կարող եմ ասել, որ նեղ ձևաչափով նման բովանդակալից խոսակցություն տեղի ունեցավ Հարավային Կովկասում շուտափույթ խաղաղ կարգավորման հարցերի շուրջ։

 

«Հատկապես ուզում եմ ընդգծել. ԱՊՀ բոլոր պետությունների ղեկավարները Ադրբեջանի նախագահին և Հայաստանի վարչապետին մաղթել են հնարավորինս շուտ փոխադարձ համաձայնության հասնել»,- ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղարը։ -Ցանկությունները հասկանալի են։ Բայց ինձ ուրախացրեց, որ երկու պետությունների ղեկավարներն իրենք էլ արտահայտեցին, նման, ըստ իս, բավականին լավատեսական կանխատեսումներ, որ խաղաղության պայմանագիրը երկար սպասել չի տա»։

«Ոչ ոք, իհարկե, կոնկրետ ժամկետներ չի նշել։ Դուք հասկանում եք, որ սա բարդ հարց է։ Բայց, այնուամենայնիվ, հանդիպմանը ներկա բոլորը հույս հայտնեցին, որ մոտ ապագայում այդ գործընթացը կավարտվի»,-հայտարարել է Սերգեյ Լեբեդևը։

Ըստ նրա՝ նման համաձայնագրի ստորագրումը զգալիորեն կբարելավի իրավիճակը Հարավային Կովկասում և տրանսպորտային միջանցքների շրջանակում կնպաստի տնտեսական համագործակցության և փոխգործակցության ակտիվացմանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր