00:00:00

Բագրատ սրբազանը դատի է տվել Փաշինյանին․ հայցը վարույթ է ընդունվել

13:01, 08 հոկտեմբեր 2024 Իրավական

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ։ Այս մասին գրում է «Հրապարակը»։

 

Սրբազանը հուլիսի 15-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում աջակիցների հետ հանդիպմանը նշել էր Փաշինյանի դեմ հայց ներկայացնելու հիմքերը․ «Էս չարիքի դեմ դատական գործընթաց եմ սկսելու անձամբ: Պարզվում է՝ խորհրդարանում փողկապով էդ նեռը զրպարտել ու ասել է՝ եպիսկոպոսը մոտեցել է հունիսի 12-ին ոստիկաններին, ասել է՝ տղաներ, սաղավարտները իզուր էլ դրել եք, մի դրեք սաղավարտները, հետո գնացել է եւ քարերով հարվածելու գործընթաց է կազմակերպել նույն մարդը՝ այսինքն, ես: Սկզբում գնացել եմ ասել եմ՝ սաղավարտները հանեք, հետո գնացել եմ, ասել եմ՝ հիմա ջարդեք: Այս հայտարարությունն է արել խորհրդարանի ամբիոնից, նոր եմ իմացել՝ այսօր առավոտյան: Այդ ստախոս վախկոտ նեռը, որը Բեռլինից չգիտեմ մինչեւ ուր է ուզում հեծանիվ քշել, այդպիսի հայտարարություն է արել ու մենք հիմա կստուգենք՝ Հայաստանում դատական համակարգը գործո՞ւմ է, թե՞ չէ, էդ ո՞ր դատավորն է, որ հանձն առնելու տանել այս գործը մինչեւ վերջ»:

 

Նա պահանջում է զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել։

 

Դատարանը վարույթ է ընդունել հայցը, այն մակագրվել է դատավոր Մալվինա Հարությունյանին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր