Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանն ազատ կարձակվի։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Սամվել Յուզբաշյանի նախագահությամբ, քննարկելով Սարգսյանի խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը, որոշեց կալանքը փոխարինել 20 մլն դրամի չափով գրավով, տնային կալանքով և բացակայելու արգելքով։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է Նարեկ Սարգսյանի պաշտպան Աննա Ծառուկյանից։
Ողբերգական դեպքը, ինչպես հայտնել ենք, տեղի է ունեցել 2022թ. մայիսի 5-ին՝ Երևանում։ Բնակարանում հայտնաբերվել էր 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանի դին՝ պարանոցի և դեմքի շրջանում բռնության հետքերով։ Վերջինս ոստիկանության Կոտայքի մարզային վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանի դուստրն էր, աշխատում էր ԵՊՀ-ում՝ որպես դասախոս։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։