ՀՀ–ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր ընդունել է ՀՀ–ում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Սիդդարտա Դատտային։ Այս մասին հայտնում է ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանատունը։
Նշվում է , որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են առողջապահության ոլորտում Հայաստանին տրվող աջակցության հարցերը:
Ավելի վաղ ՌԴ դեսպանատնից հայտնել էին, որ Ռուսաստանի Դաշնությունը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Հայաստանում ՄԱԿ–ի մի շարք ծրագրերի իրականացմանը՝ շուրջ 40 մլն դոլար ընդհանուր բյուջեով: Այդ ծրագրերն ուղղված են ինչպես բնակչության առանձին սոցիալական խմբերի, այնպես էլ ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերի աջակցությանը: