00:00:00

Նախատեսվում է Թուրքիայում «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել

22:41, 20 սեպտեմբեր 2024 Քաղաքականություն

«3+3» ձևաչափի շրջանակում արտգործնախարարների մակարդակով հերթական հանդիպման նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

Նա հաստատել է, որ ներկայումս աշխատանքներ են տարվում Անկարայում ԱԳՆ ղեկավարների հանդիպումը հիշյալ ձևաչափով կազմակերպելու ուղղությամբ․

«Անկարայում նման հանդիպում է նախապատաստվում։ Կարծում եմ՝ կոռեկտ կլինի, եթե ամսաթվի մասին մենք բոլոր երկրների հետ հայտարարենք ձեռք բերված պայմանավորվածության արդյունքներով։ Ուստի, հենց որ դա հնարավոր լինի անել, ես կասեմ, բայց կարող եմ հաստատել, որ նման հանդիպում սպասվում է» - ասել է Զախարովան։ 

Հիշեցնենք՝ «3+3» ձևաչափով խորհրդատվական խմբի առաջին նիստը կայացել է փոխարտգործնախարարների մակարդակով՝ 2021 թվականի դեկտեմբերին։ Թե ինչ հարցեր են քննարկելու Հայաստանը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրանը և Թուրքիան առաջիկա հանդիպման ընթացքում, դեռ հայտնի չէ։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր