00:00:00

Պետական եկամուտների կոմիտեն տնտեսվարողներին հորդորում է պահպանել մաքսային ընթացակարգերը

18:20, 25 մայիս 2018

Մայիսի 23-ին Բագրատաշենի սահմանային անցակետում Թուրքիայից ներկրումներ իրականացնող մի խումբ տնտեսվարողներ հրաժարվել են օրենդրությամբ սահմանված կարգով մաքսազերծել ներկրված բեռների մի մասը: Ավելին, անհիմն պահանջել են նվազեցնել նաև մաքսային ձևակերպումների համար օրենքով նախատեսված վճարումների չափը: Անցակետում բացատրական աշխատանքներ իրականացնելուց հետո, ի վերջո, տնտեսվարողները կատարել են մաքսային մարմնի օրինական պահանջը և ամբողջ բեռը ձևակերպել սահմանված կարգով: Փաստորեն, տնտեսվարողների նման վարքագծի պատճառով խոչընդոտվել է անցակետի բնականոն աշխատանքը: Հետագայում նման դեպքերից խուսափելու նպատակով, պետական եկամուտների կոմիտեն տնտեսվարողներին հորդորում է խստագույնս պահպանել մաքսային սահմանով ապրանքների տեղափոխ Մայիսի 23-ին Բագրատաշենի սահմանային անցակետում Թուրքիայից ներկրումներ իրականացնող մի խումբ տնտեսվարողներ հրաժարվել են օրենդրությամբ սահմանված կարգով մաքսազերծել ներկրված բեռների մի մասը: Ավելին, անհիմն պահանջել են նվազեցնել նաև մաքսային ձևակերպումների համար օրենքով նախատեսված վճարումների չափը: Անցակետում բացատրական աշխատանքներ իրականացնելուց հետո, ի վերջո, տնտեսվարողները կատարել են մաքսային մարմնի օրինական պահանջը և ամբողջ բեռը ձևակերպել սահմանված կարգով: Փաստորեն, տնտեսվարողների նման վարքագծի պատճառով խոչընդոտվել է անցակետի բնականոն աշխատանքը: Հետագայում նման դեպքերից խուսափելու նպատակով, պետական եկամուտների կոմիտեն տնտեսվարողներին հորդորում է խստագույնս պահպանել մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման կարգը, բոլոր գործընթացներն իրականացնել բացառապես օրենսդրության շրջանակում՝ ապահովելով ընթացակարգերի պատշաճ կատարումը և զերծ մնալ անհարկի շահարկումներից՝ ժողովրդավարությունը չհավասարեցնելով ամբոխավարությանը: ՊԵԿ-ը միաժամանակ տեղեկացնում է, որ մաքսային մարմնի կողմից արհեստական խոչընդոտների առաջացման դեպքում քաղաքացիները կարող են անմիջապես ահազանգել կոմիտեի ղեկավարությանը՝ գրավոր կամ թեժ գծի միջոցով: Պետական եկամուտների կոմիտեն կատարում է օրենքով իրեն վերապահված պարտականությունները և պատրաստակամ է օրենսդրության շրջանակում անհապաղ լուծում տալ ցանկացած խնդրի:   ման կարգը, բոլոր գործընթացներն իրականացնել բացառապես օրենսդրության շրջանակում՝ ապահովելով ընթացակարգերի պատշաճ կատարումը և զերծ մնալ անհարկի շահարկումներից՝ ժողովրդավարությունը չհավասարեցնելով ամբոխավարությանը: ՊԵԿ-ը միաժամանակ տեղեկացնում է, որ մաքսային մարմնի կողմից արհեստական խոչընդոտների առաջացման դեպքում քաղաքացիները կարող են անմիջապես ահազանգել կոմիտեի ղեկավարությանը՝ գրավոր կամ թեժ գծի միջոցով: Պետական եկամուտների կոմիտեն կատարում է օրենքով իրեն վերապահված պարտականությունները և պատրաստակամ է օրենսդրության շրջանակում անհապաղ լուծում տալ ցանկացած խնդրի:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր