00:00:00

Ժողովրդավարության գործիքը չի աշխատում, ընտրություններն անիմաստ են. Թագուհի Թովմասյան

14:41, 10 սեպտեմբեր 2024 Բլոգ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է․

 

«ՀՀ քաղաքացիների կողմից ընտրված Երևանի ավագանու 3 անդամներ (Գրիգոր Երիցյան, Անույշ Խուդավերդյան, Անուշ Գինոսյան) զրկվեցին քաղաքացու քվեի արդյունքում իրենց փոխանցված մանդատներից:

 

Գորիսի ընտրված քաղաքապետ Առուշ Առուշանյանին էլ դատարանը քիչ առաջ կալանավորեց:

 

Սա անթույլատրելի է, սա հակաժողովրդավար է, սա մարդու ազատ կամարտահայտության դեմ քայլ է, սա ոչնչացնում է ընտրվի ինստիտուտների գոյության իմաստն ու անկախությունը… սա ուղղակի անթույլատրելի է:Ժողովրդավարությունը թիվ մեկ բրենդ հռչակած երկրում մանդատից զրկվում են իշխանության նախաձեռնությամբ, իշխանության ձեռքով և իշխանության համար անգամ փոքրիկ վտանգ ներկայացնողները:

 

Սա նշանակում է, որ ժողովրդավարության ամենահիմնական գործիքը՝ ընտրությունները, անիմաստ են մեր երկրում. միևնույն է ընտրության արդյունքների հետ անհաշտ իշխանությունը գործընթացները իր ցանկալի հունով է տանում, ռեպրեսիաներով ապահովում իր համար ցանկալի արդյունքներ, քաղաքացիների փոխարեն որոշելով, թե ով պետք է ավագանի կամ համայնքի ղեկավար լինի, ով՝ ոչ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր