00:00:00

Այսօր սկսեցինք ԱԺ նստաշրջանը, բայց չենք մոռանում մարմինն ու միտքը մարզելու և կոփելու մասին. Արսեն Թորոսյան

16:40, 09 սեպտեմբեր 2024 Բլոգ

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն առաջին անգամ մասնակցել և հաղթահարել է մի տրիաթլոն, որը բաղկացած էր 1,9կմ լողից Սևանա լճում, 90կմ հեծանվավազքից և 21կմ վազքից Սևանա լճի ափամերձ տարածքում՝ ամբողջական IronMan-ի կես հեռավորություններով:

«Այս սպորտային փորձությունը որոշել էի անցնել մոտ 2 ամիս առաջ և դրան հաջորդող ինտենսիվ մարզումները տվեցին իրենց արդյունքները։

Զգացումները խառն են, որովհետև մարմինդ գերհոգնած է, իսկ միտքդ պայծառ։

Հ.Գ. այսօր սկսեցինք ԱԺ նստաշրջանը, բայց, միևնույնն է, չենք մոռանում մարմինն ու միտքը մարզելու և կոփելու մասին»,- Facebook-ում գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր