00:00:00

Նալբանդյանում կրակոցների հետևանքով վիրավորում ստացած ոստիկանը վիրահատվել է. նրա կյանքին վտանգ չի սպառնում

11:56, 08 սեպտեմբեր 2024 Բլոգ

Արմավիրի մարզի Նալբանդան գյուղում զինված բնակչի կողմից արձակված կրակոցների հետևանքով վիրավորում  ստացած ոստիկան Արթուր Այվազյանը վիրահատվել է և գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը: 

Նա տեղեկացրեց, որ ոստիկանի կյանքին վտանգ չի սպառնում: 

«Ոստիկանի վիճակը կայուն է, սակայան նա դեռ պետք է ապաքինման շրջան անցնի»,– ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նալբանդյան գյուղում զինված բնակիչը կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ: Մեկ ոստիկան զոհվել էր, մյուսը վիրավորվել: 

Տեղի ունեցածից ժամեր անց՝ ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների անհետաձգելի միջոցառումների արդյունքում սպանության և սպանության փորձ կատարելու, ինչպես նաև ապօրինի զենք կրելու և պահելու մեջ կասկածվող 41-ամյա Մանուկ Մարգարյանը հայտնաբերվել է Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում, ձերբակալվել և ներկայացվել Քննչական կոմիտե:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր