00:00:00

Ինչպես խուսափել աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից

16:29, 06 սեպտեմբեր 2024 Առողջություն

Աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է.

 

պահպանե՛ք անձնական հիգիենայի կանոնները՝ լվացե՛ք ձեռքերն ուտելուց առաջ և զուգարանից հետո, տրանսպորտից օգտվելուց հետո՝ տուն վերադառնալուն պես,

 

մրգերը և բանջարեղենը օգտագործելուց առաջ մանրակրկիտ լվացե՛ք հոսող ջրով առնվազն 2-3 րոպե,

 

սնունդն անպայման պահե՛ք լավ փակվող տարաներում կամ փաթեթավորե՛ք պոլիէթիլենային թաղանթով, փայլաթիթեղով, շուտ փչացող սննդամթերքը պահե՛ք սառնարանում,

 

խուսափե՛ք գնել սննդամթերք, որը վաճառվում է դրա համար չնախատեսված վայրերում` փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք (մսամթերք, կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված և այլն),

 

խմե՛ք միայն մաքուր ջուր, եթե ծորակի ջուրը փոխել է համը, հոտը, առկա են գունավորում, պղտորություն, օգտագործե՛ք միայն եռացրած կամ շշալցված ջուր:

 

Առողջապահության նախարարությունից հիշեցնում են՝ եթե ձեզ մոտ առաջացել են աղիքային վարակներին կամ սննդային թունավորմանը բնորոշ ախտանշաններ (լուծ, սրտխառնոց և փսխում, ջերմության բարձրացում), մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ, դիմե՛ք բժշկի, քանի որ սխալ և ոչ լիարժեք բուժումը կարող է հանգեցնել բարդությունների և հիվանդության քրոնիկ ձևերի առաջացման:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր