00:00:00

Աճուրդը շարունակվում է… Տոնավաճառի հրամանատարը Նիկոլ Փաշինյանն է. Արտակ Զաքարյան

13:59, 31 օգոստոս 2024 Բլոգ

Արտակ Զաքարյանը գրում է. «Ինչպես և վերջին մի քանի ամիսներին բազմիցս ասել ենք՝ Նիկոլը կրկին վերադարձավ Ռուսաստանի գիրկը: Նորից բարև զայրացած Ռուսաստան: Առայժմ ցտեսություն գցված Արևմուտք, զբաղվեք ձեր ընտրություններով:

Արցախը ուրացվեց, որպեսզի Արևմուտքի աջակցությամբ Նիկոլը շարունակի իշխանությունից հաճույք ստանալ: Ընթացքի մեջ է Հայաստանի Հանրապետության կենսական շահերի միջազգային աճուրդի հերթական լոտը:

Աճուրդը շարունակվում է… Տոնավաճառի հրամանատարը Նիկոլ Փաշինյանն է:

Հայ ժողովուրդն էլ մինչև հաջորդ ցավալի կորուստը՝ թող բավարարվի ֆեստիվառներով:

Ցավոք սա ֆելիետոն չէ, այլ մեր երկրում և նրա շուրջը տիրող տխուր իրականությունը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր