00:00:00

ԱՀԿ-ն նախքան կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութի հաստատումը թույլատրում է գնելու բանակցություններ սկսել

21:40, 23 օգոստոս 2024 Առողջություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ իր գործընկերները, ինչպիսիք «Գավի»-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ն են, կարող են սկսել կապիկի ծաղիկի (mpox) դեմ պատվաստանյութեր գնելու գործընթացը, նախքան դրանք կհաստատվեն ՄԱԿ-ի առողջապահական գործակալության կողմից: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Սա արվում է Աֆրիկայում պատվաստումներն ավելի արագ իրականացնելու նպատակով, քանի որ մայրցամաքը պայքարում է վիրուսի բռնկման դեմ:

Ավանդաբար «Գավի»-ի նման կազմակերպությունները, որոնք օգնում են ցածր եկամուտ ունեցող երկրներին գնել պատվաստանյութեր, կարող են սկսել պատվաստանյութեր գնել միայն ԱՀԿ-ի կողմից հաստատվելուց հետո: Բայց կանոնները մեղմացվել են այս դեպքում՝ բանակցություններն առաջ տանելու համար, քանի որ ԱՀԿ-ի հաստատումը տեղի կունենա մի քանի շաբաթից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր