00:00:00

Մայիսի 26-ին Երևանի կենդանաբանական այգին բացում է հերթական տարեշրջանը

22:14, 24 մայիս 2018

Սիրելի համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր, մայիսի 26-ին՝ ժամը 12:00-ին, բարեկարգման 2-րդ փուլից հետո, Երևանի կենդանաբանական այգին, համալրված նոր ու ժամանակակից ազատավանդակներով և որոշ կենդանատեսակներով, իր դռները կվերաբացի այցելուների համար, որոնց սպասվում են բազում հաճելի անակնկալներ: Բնական, նաև արհեստական ժայռերով ու գետակներով է ձևավորված 7500 քմ տարածքով առյուծների ազատավանդակը: Կենդանիների շարժին հնարավոր կլինի հետևել երկմակարդակ 2 դիտահարթակներից: Կտեսնեք նաև գայլերի և արջերի նոր ազատավանդակը, որը բաժանվել է երեք հիմնական գոտիների, որի վերին և ներքին հատվածներն իրար են կապում կենդանիների անցումները: Այստեղ ևս հարմարավետ դիտահարթակները հնարավորություն են տալու հետևելու և ծանոթանալու կենդանիների կեցությանն ու վայելելու կենդանաբանական այգու համայնապատկերը: Սիրով հրավիրում ենք բոլորիդ:   Երևանի քաղաքապետարան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր