00:00:00

Աղվան Հովսեփյանը ՀԷԿ է կառուցում

22:44, 24 մայիս 2018

Սյունիքի մարզի բնակիչներն ահազանգում են, որ նոր ՀԷԿ է կառուցվում անթույլատրելի վայրում՝  վնասելով բնությունը։ Ըստ Irakanum.am-ին հասած տեղեկությունների՝ ՀԷԿ-ը կառուցվում է Սյունիքի մարզի Աստղաբերդ գյուղից մինչև Նոր Գեղավանք ընկած հատվածը։ Շինարարական աշխատանքներն ընթանում են, և արդեն մոտ 5 կմ խողովակաշար է կառուցվել, որի տրամագիծը կազմում է մոտ 2 մետր։ Իրականացվել են ծառահատումներ, և ամբողջությամբ վերացվել է հանգստյան գոտին։ Ստացվում է այնպես, որ եթե ՀԷԿ-ն ամբողջությամբ կառուցվի, ապա կընդհատվի Գեղի գեղի հոսքը, և գետը պարզապես կցամաքի։ Մեր աղբյուրի պնդմամբ ՀԷԿ-ը պատկանում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր