00:00:00

Իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի «հրեշ» դարձնում նրան

12:27, 15 մայիս 2024 Բլոգ

Մարդու, բայց առավել ևս ղեկավար պաշտոն զբաղեցնող մարդու շրջապատը շատ մեծ նշանակություն ունի այդ մարդու ու գործի հաջողության կամ ձախողման մեջ։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը.

«Մարդն, իհարկե, ընտրում է իր շրջապատը, բայց նաև կարևոր է, որ շրջապատի մարդիկ իրենց խորհուրդներում ու դիրքորոշումներում ելնեն ոչ թե սեփական շահից ու հարմարավետությունից, այլ ավելի մեծ նպատակի ու այդ նպատակի համար պատասխանատու մարդու հաջողելու ցանկությունից։ 

Ինչու՞ եմ սա գրում, քանի որ ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան։ Այդ անհասկանալի վախը կամ դատարկ պաշտամունքը մեծ վնաս բերեցին ոչ միայն Փաշինյանին, այլ նաև մեր պետությանը։

2020 թվականի նոյեմբերից հետո պարզ էր, որ Փաշինյանը ունակ չէ պետություն կառավարել, հանել այս վիճակից, պարզ էր, որ այդ պարտվածի խարանով բանակցելու դեպքում շատ մեծ վնաս է տալու երկրին։ Դա շատերն էին գիտակցում, բայց քչերը կարողացան դա բարձրաձայնել։ Եթե նրա նեղ շրջապատը ելներ ոչ թե իշխանության պահպանման ու սեփական բարեկեցության ապահովման տրամաբանությունից, այլ պետական շահից, հենց իրենք քայլեր կանեին, որպեսզի այդ մարդը այլևս չմնար իշխանության։ Բայց ցավոք, դա տեղի չունեցավ։

Ես հիմա էլ վստահ եմ, որ պատերի տակ ու իրենց կաբինետներում շարունակում են փսփսալ Փաշինյանի դեմ, իրար դեմ դավեր նյութել, բայց երբ գա ֆրակցիայի նիստի ժամանակը, բոլորը կներկայանան որպես Փաշինյանի վկաներ։ Վտանգավոր է նման շրջապատ ունենալը, դա կործանման տանող ուղի է, ես դա անձամբ Փաշինյանին եմ ասել 2021 թվականի ապրիլին՝ մեր վերջին առերես հանդիպման ժամանակ։

Եթե Հայաստանի հաջորդ ղեկավարը հաջողելու նպատակ ունի, ապա պետք է իմանա, որ իրեն անհրաժեշտ է շրջապատել հնարավորինս օբյետիվ ու ճշմարտախոս մարդկանցով, որոնց առողջ քննադատությունը թույլ չի տա ստեղծել ցանկալի, երանելի փուչիկ ու ապրել դրա մեջ։ Պետք են մարդիկ, որոնք չեն կաշկանդվի ասել՝ «աչքիդ վերևը ունք կա», մարդիկ, որոնց համար պետական շահը գերակա է սեփական հարմարավետությունից․․․»

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր