Չի քննարկվում, որ գործ ունենք դասական քաղաքական հետապնդման հետ՝ իրավաբանություն չկա, տուժող չկա, վնաս չկա, ոչինչ չկա, բայց մարդն ազատազրկված է. Արմեն Աշոտյանի դատավարությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Մնացածը, ինչպես ասում են, քաղաքական գործիչների դաշտում է»,- ասաց նա
Անդրադառնալով միջազգային կառույցների գնահատականներին՝ Աթանեսյանը նկատեց, որ դրանց պետք է վերաբերվել ադեկվատ, քանի որ միջազգային կառույցներից կարելի է լսել շատ ամպագոռգոռ խոսքեր՝ քաղաքացիական հասարակություն, ժողովրդավարություն, և այլն։
«Դա սուտ է, ոչ մեկի ուշքը չի գնացել՝ մի անտեր երկիր տիրություն անեն։ Դա էլ զավթելու և իշխելու, կառավարելու և տարածքներ վերահսկելու տեսակ է։ Մեր իրավական համակարգը, Հայկ Նահապետից մինչ օրս, սպասարկել է երկրի ղեկավարին՝ կլինի խան, թագավոր, թե ռուս գուբերնատոր։
Սերժ Սարգսյանի կառավարման օրոք մի քիչ համակարգի տեսք էր ստացել, բայց դա էլ շատ արագ վերացրին, հետևաբար, շատ ադեկվատ եմ վերաբերում՝ ինչ կատարվում է և ոչ մի հրաշքի չեմ սպասում»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։