00:00:00

Հյուսիսային «դուրսը» դեռ հաշվարկում է՝ ինչպես Փաշինյանին վերադարձնել «Спасибо, Владимир Владимирович» ռեժիմի, իսկ արևմտյան «դուրսը» Նիկոլից ակնկալում է հակառուսականության ինստիտուցիոնալ ավարտ

19:28, 13 ապրիլ 2024 Քաղաքականություն

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Քաղաքացի Նարինե Միքայելյանը նրան հարցրել է.

«Ի՞նչ եք կարծում, աշխարհաքաղաքական իրադարձությունների արդյունքում Նիկոլին դրսից կստիպե՞ն հեռանալ, թե՞ ավելի շատ կօգնեն, որ մնա իշխանության»:

Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.

«Նիկոլը քաղաքական իմաստով «կենդանի դիակ» է։ Նա դեռևս իշխանության է, որովհետև հայ ժողովուրդը դեռ չի ժայթքել իր որոշիչ էներգիայով։  Ինչ վերաբերում է դրսին, ապա հյուսիսային «դուրսը», իմ կարծիքով, դեռ հաշվարկում է, թե ինչպես վերադարձնել Փաշինյանին «Спасибо, Владимир Владимирович» ռեժիմի, իսկ արևմտյան «դուրսը» ակնկալում է Նիկոլից հակառուսականության ինստիտուցիոնալ ավարտ: Կասկած չունեմ, որ դրանից հետո այդ ուժերը նոր «մաքուր» մարդ կփորձեն բերել իշխանության։

Համաշխարհային մասշտաբով Փաշինյանն ամենատոքսիկ ղեկավարների եռյակում է, որոնց պաշտոնավարման և քաղաքական կարիերայի ավարտն ընդամենը ժամանակի հարց է։  Հայաստանի ապագան կտնօրինեն նրանք, ովքեր ավելի շուտ հեռացնեն  Նիկոլին։ Եվ պարզապես կենսական է, որ սա անի հենց հայ ժողովուրդը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր