«Մեկ օրվա մեջ կյանքս գլխիվայր շրջվեց ու ամեն ինչ դարձավ՝ Լեոնիդից առաջ ու հետո». MediaHub-ի հետ զրույցում Լուչաննա Դադայանը պատմել է իր դժվար կյանքի, մինուճար որդուն միայնակ մեծացնելու, բանակ ճանապարհելու մասին և թե ինչպես մի օր Լեոնիդը մորը շշնջաց․ «Մա՜մ, կներես: Ուժե՛ղ կաց»:
«Ուրախ-ուրախ բանակ ճանապարհեցի: Ծառայում էր Իվանյանի տանկային բրիգադում: Լեոնիդը չէր թողնում, որ հաճախակի այցելեի նրան, դրա համար օրվա մեջ մի քանի անգամ զանգում էի, ձայնը լսում, հետո անցնում գործի: Իրար հետ շատ էինք կապված, նկարներ էր ուղարկում, ես էլ հպարտանում էի, որ տղաս տանկիստ է», - պատմել է մայրը:
Սեպտեմբերի 19-ի առավոտյան, երբ Ստեփանակերտում տագնապային տրամադրություններ էին, Լուչաննան զանգահարել է որդուն, ասել, որ քաղաքում խոսում են պատերազմի մասին: Ինքն էլ մեջբերելով հայտնի հումորը, մորն ասել է․ «Շենքում էլ ինչ են խոսում» ու ծիծաղել, հավաստիացնելով մորը, որ իրենք մշտական տեղակայման վայրում են ու ամեն բան կարգին է:
«Կեսօրին, երբ սկսվեց պատերազմը, Լեոնիդի հետ կապ հաստատել չկարողացա: 4 օր շարունակ ոչ մի լուր: Սպասումներից արդեն խելագարվել էի: Սեպտեմբերի 22-ին հերթական զանգն եմ անում, զարմանալիորեն կապ կար ու պատասխանեց հրամանատարը: Նա վստահեցրեց, որ Լեոնիդը ողջ է, ասացի՝ ի՞նչու ինքը չի պատասխանում, ասաց, որ մենակ իր հեռախոսում կա «զարյադկա», ինքն էլ հիմա մի քիչ հեռու է: Բնականաբար, ես չէի հավատում, մտածում էի, որ հրամանատարն էլ գիտի, որ ես այս կյանքում ոչ ոք չունեմ, իմը Լեոնիդն է, չեն ուզում ցավեցնել»,- հիշել է Լուչաննան:
Հաջորդ օրը Լեոնիդը ձայնային հաղորդագրություն է ուղարկել մորը: Պատերազմի առաջին օրը հրամանով տանկային ստորաբաժանումը մարտ է վարել Մարտունու շրջանի Ննգի գյուղի հարակից տարածքում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։