00:00:00

Արտակարգ դեպք Լոռիում. ծառայության վայրում հայտնաբերվել է ոստիկանության 36-ամյա աշխատակցի կախված դին

23:36, 22 մայիս 2018 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ատացվել, որ Ախթալա- Այրում երկաթգծի թունելի պահակակետի տարածքում տղամարդու դի կա կախված: Ոստիկաններն ու քննիչները նշված հատվածում հայտնաբերել են Լոռու մարզի բնակիչ, 36-ամյա Գրիշա Պ.-ի դին՝ կախված վիճակում: Գ. Շամշյանի տեղեկություներով՝ նա աշխատում էր Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Թումանյանի պահպանության բաժնում՝ որպես հրաձիգ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր