Հոկտեմբերի վերջին Բրյուսելում նախատեսված Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում տեղի չի ունենա: Այս մասին այսօր հայտնել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ Երևանում ընթացող համաժողովի ժամանակ, որին նա մասնակցում է հեռավար։
Կլաարը դա պատճառաբանել է ժամանակի սղությամբ:
«Մեր նպատակն է, որ Ղարաբաղի հայերը վերադառնան իրենց տուն: Կարևորելով Գրանադայի հանդիպումը, որին չէր մասնակցել Ալիևը, մենք փորձում ենք հիմա Բրյուսելում կազմակերպել Փաշինյան-Ալիև հանդիպում», - նշել է Կլաարը՝ հույս հայտնելով, որ չնայած դանդաղ ընթացքին, այդուհանդերձ, արդյունքը փաստաթղթի ստորագրումը կլինի։