00:00:00

Ադրբեջանի թարգմանիչը դիտավորյալ սխալ է փոխանցել Վագիֆ Խաչատրյանի խոսքերը. Էդմոն Մարուքյան

11:48, 25 հոկտեմբեր 2023 Իրավական

ՀՀ հատուկ հանձնարարությունններով դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինչպես ավելի վաղ հայատարարել էի, Ադրբեջանում ընթացող բոլոր դատավարությունները, այդ թվում՝ Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը, ֆարսի ժանրից են,մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ծաղր և համընդհանուր ընդունված միջազգային նորմերի խախտում՝ Ադրբեջանի ստանձնած բոլոր պարտավորությունների համատեքստում։

70-ամյա Վագիֆ Խաչատրյանը կրկին հերքեց իր մասնակցությունը Մեշալի դեպքերին և ներողություն խնդրեց հայերենով ՝ բառացիորեն ասելով, որ ինքն այնտեղ չի եղել. «Ես այնտեղ չեմ եղել, ներողություն եմ խնդրում բոլորից, ես այնտեղ չեմ եղել», - ասաց Խաչատրյանը:

Մինչդեռ թարգմանիչը փոխանցեց, թե Խաչատրյանը ներողություն է խնդրում ադրբեջանցի ժողովրդից այն բոլոր միջադեպերի համար, որոնք հայերն են իրականացրել ՝ սխալ մեկնաբանելով Վագիֆի խոսքերը:

Ակնհայտ է, որ ադրբեջանական ռեժիմի օրոք չի կարող անցկացվել արդար դատավարություն, ուստի նրանք պետք է անհապաղ ազատ արձակեն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բոլոր գերիներին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր